29.12.2021
«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, ջերմ ու բարի մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և գալիք Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Ավանդական ու լուսավոր այս տոները բոլորիս համակում են նոր տրամադրությամբ ու ոգևորությամբ, չնայած առկա դժվարություններին ու մարտահրավերներին՝ նաև մեծ համոզմունքով ու վստահությամբ՝ առավել եռանդով ու ձգտումով առաջ շարժվելու և նորանոր հաջողություններ ամրագրելու:
Անցնող տարին վճռորոշ և ծանրաբեռնված էր Հայկական ԱԷԿ-ի համար: ՊՆՎ-2021-ն աննախադեպ մեծ ծավալի և տևողության առումով թեև որոշակի դժվարություններ բերեց, սակայն Ձեր միահամուռ, բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաջողվեց զգալի ձեռքբերումներ արձանագրել:
2022 թվականը ևս լինելու է խիստ կարևոր ու առավել պատասխանատու, սակայն լիահույս եմ, որ միասնական ջանքերով ու համախմբված կկարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրներն ու գրանցել ոլորտային նոր ձեռքբերումներ:
Հարգելի՛ աշխատակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Թող 2022 թվականը լինի սիրո, ջերմության, խաղաղության, համերաշխության և բարգավաճման տարի: