Աջակցության առաքելություն Հայկական ԱԷԿ-ում

02.07.2025

Աջակցության առաքելություն Հայկական ԱԷԿ-ում

Ս/թ հունիսի 19-ից 27-ը, Հայկական ԱԷԿ-ի խնդրանքին ի պատասխան, ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից իրականացվեց աջակցության առաքելություն՝ «Կողմնակի  նյութերի ներթափանցման կանխարգելում» թեմայով։

Աջակցության առաքելության աշխատանքներին մասնակցեցին հետևյալ փորձագետները.

Իվան Գոնչարով (ՇԿՀԱ-ՄԿ խորհրդական, թիմի ղեկավար)

Դմիտրի  Ելսուկով (Կալինինյան ԱԷԿ, «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ)

Ալեքսեյ Ստարոսեկ (Կոլայի ԱԷԿ, «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ)

Դիլյան Միտև (Կոզլոդույի ԱէԿ)

Աջակցության առաքելության նպատակն էր գնահատել սարքավորումների բացման աշխատանքների ժամանակ կողմնակի նյութերի ներթափանցման կանխարգելման` Հայկական ԱԷԿ-ում գործող ծրագրի արդյունավետությունը:

Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ անցկացված եզրափակիչ խորհրդակցության ժամանակ փորձագետները ներկայացրեցին ԱԷԿ-ի գործունեության բարելավման առաջարկություններ կողմնակի նյութերի ներթափանցման կանխարգելման ոլորտում։