ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏԱՐԵԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

08.01.2024

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏԱՐԵԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2023 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում փաստացի արտադրվել է 2.709 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ պլանային 2.668 մլրդ կՎտ/ժ փոխարեն (շուրջ 41 մլն կՎտ/ժ ավել, 101.54%) և փաստացի առաքվել է նախատեսվածից շուրջ 56.7 մլն կՎտ/ժ ավել էլեկտրաէներգիա (կատարումը՝ 102.31%):

Նշված ցուցանիշների ապահովումը հնարավոր է դարձել՝ շնորհիվ ընկերության ողջ անձնակազմի համակարգված, ճշգրիտ և օպերատիվ աշխատանքի: