08.04.2022
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱԷԿ-ՈւՄ
Ս/թ ապրիլի 8-ին աշխատանքային այցով ՀԱԷԿ-ում էին АО "Русатом Сервис" ընկերության ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի ղեկավարությամբ:
Հանդիպման օրակարգում ՊՆՎ-2022-ի ժամանակացույցի և АО "Русатом Сервис"-ի հետ կնքված պայմանագրերի շրջանակներում նախատեսվող աշխատանքների քննարկումն էր:
ՊՆՎ-2022-ի ընթացքում ռուսական մի շարք ենթակապալառու ընկերությունների մասնագետների հետ համատեղ նախատեսվում է իրականացնել ակտիվ գոտու վթարային հովացման, սպրինկլերային, հուսալի սնուցման համակարգերի արդիականացման, ինչպես նաև այլ աշխատանքներ:
Քննարկումների և փոխադարձ հարցուպատասխանի արդյունքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին հնարավոր բոլոր ջանքերը ներդնել՝ սահմանված ժամանակացույցով նախատեսվող աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելու ուղղությամբ: