22.07.2021
ԱՏՈՄԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՐԵԿՈ
Հուլիսի 30-ին «Ռոսատոմ» պետկորպորացիան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ կազմակերպել է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» միջոցառումը դպրոցականների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են գիտությամբ:
Միջոցառումը կանցկացվի ք. Երևանում՝ Թումոյի այգում, ժամը 19:00:
Միջոցառման շրջանակներում կանցկացվեն Ռուսաստանի և Բելառուսի երիտասարդ գիտնականների դասախոսություններ, որոնք կպատմեն մարդու կենսագործունեության տարբեր ոլորտներում ատոմի կիրառության մասին:
Բացի դասախոսություններից սպասվում են նաև վիկտորինաներ, իսկ ամենաակտիվ մասնակիցները կստանան հուշանվերներ և մրցանակներ «Ռոսատոմ» ՊԿ-ի կողմից:
Մանրամասները հետևյալ հղումով՝