21.07.2023
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱԷԿ-Ի ՖԻԶՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՆԱԽԱԳԻԾ
2023 թվականի հուլիսի 19-ին և 20-ին Հայկական ԱԷԿ էին այցելել ԱԷՄԳ-ի Միջուկային ֆիզիկական պաշտպանության բաժնի աշխատակիցները: Այցի նպատակն էր գնահատել ՀԱԷԿ-ի շուրջ արգելապատնեշի վերազինման ծրագրով իրականացված աշխատանքները: Այդ նպատակով կատարած շրջայցի ընթացքում ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները տեղում ստուգել և դրական են գնահատել համակարգի աշխատունակությունը:
Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջնահերթ ուղղությունները և քննարկվել են դրանց վերաբերյալ հնարավոր հեռանկարային նախագծերը:
Քննարկումների ավարտին ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀԱԷԿ-ի ֆիզպաշտպանության կատարելագործման ուղղությամբ շարունակական փոխգործակցությունը և այդ համագործակցությունն ամրապնդելու հայկական կողմի պատրաստակամությունը: