ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀԱԷԿ-Ի ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆԻ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

11.07.2024

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀԱԷԿ-Ի ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆԻ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Խորվաթական «INETEC» ընկերությունն ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքները: Սահմանված ժամկետում կատարվել է ռեակտորի իրանի հիմնական մետաղի և եռակցման կարերի չքայքայող մեթոդներով գործիքային ստուգում՝ երեք մեթոդներով.

  • ուլտրաձայնային ստուգում,
  • մրրկահոսանային ստուգում,
  • տեսողական ստուգում՝ տեսախցիկների միջոցով:

Ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքների ընթացքում ստուգվել են եռակցման յոթ կարանները, հիմնական մետաղը, մակահալվածքը՝ ամբողջ ռեակտորի երկարությամբ: Իրականացվել է ռեակտորի գլխավոր անջատատեղի պարուրակային անցքերի մրրկահոսանային ստուգում: Ապահովվել է նաև շոգեգեներատորի համար 1 կոնտուրի ջերմափոխանակիչ խողովակների մրրկահոսանային 100 տոկոս վերահսկում, որի արդյունքում հայտնաբերված արատավոր ջերմափոխանակիչ խողովակները խցափակվել են: