Այցելություն Հրազդան-5 ՋԷԿ

24.10.2024

Այցելություն Հրազդան-5 ՋԷԿ

18․10․2024թ-ին ՀԱԷԿ-ի Քիմիական արտադրամասի թվով 10 աշխատակիցներ՝ ՔԱ պետի տեղակալ Ա․ Փարսիլյանի գլխավորությամբ փորձի փոխանակման շրջանակներում  այցելեցին՝ Հրազդան-5 ՋԷԿ-ի հիմնարկի Քիմիական արտադրամասի տարածք ։

Այցի ընթացքում ՝Հրազդան-5 հիմնարկի Քիմիական արտադրամասի պետ Հ․Հայրապետյանը ներկայացրեց հիմնարկի աշխատանքը, ՔԱ-ի գործունեությունը, նորագույն սարքավորումներն ու ավտոմատացված համակարգերի աշխատանքը։

Նշված փոխադարձ այցելությունները էներգետիկ համակարգի օբյեկտներ կրելու են շարունակական բնույթ և նպաստելու  են  ՀՀ էներգետիկայի համակարգի անվտանգության և էֆֆեկտիվության  բարձրացմանը։

Շնորհակալություն ենք հայտնում ՀԱԷԿ-ի ղեկավարությանը նման հնարավորություն ընձեռելու համար։