ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.06.2024

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայկական ատոմային էլեկտրակայանը, արժևորելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի դերն ու  նշանակությունը պետության հզորացման գործում, օրերս հյուրընկալել էր ավագ դպրոցներում աշխատող ֆիզիկայի ուսուցիչներին՝ ատոմային և միջուկային ֆիզիկայի, նրա հանրամատչելիացման և հիմունքների ուսուցման  հարցերով գիտագործնական հանդիպում-քննարկում անցկացնելու նպատակով:

Ֆիզիկայի ուսուցիչներին ընդունել են ՀԱԷԿ գլխավոր տնօրենի առաջին  տեղակալ, ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը, գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը, ոլորտային այլ  պատասխանատուներ և մասնագետներ:

Հանդիպման շրջանակում ՀԱԷԿ պաշտոնյաները գիտական և փորձարարական բնույթի տեղեկություններ են ներկայացրել հյուրերին, որոնց շուրջ տեղի ունեցած քննարկումն ամփոփելուց հետո իրականացվել է նաև ճանաչողական շրջայց կայանի տարածքում: