16.04.2022
ՀԱԷԿ-Ի ԹԻՎ 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԱՆԳՆԵՑ ՊԼԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
Ս/թ ապրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ:
ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝
- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ,
- թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,
- թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում,
- թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում,
- տուրբագեներատորների միջին վերանորոգում:
ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:
Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:
Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին: