«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.03.2025

«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Այս գարնանային լուսավոր տոնը լավագույն առիթն է ևս մեկ անգամ գնահատելու ձեր անսահման սերն ու հոգատարությունը, ձեր նվիրվածությունն ու անփոխարինելի դերը մեր կյանքում։ Դուք ոչ միայն ներդաշնակություն և ջերմություն եք հաղորդում առօրյային, այլև ձեր եռանդով, գիտելիքներով ու պատասխանատվությամբ նպաստում եք մեր ընդհանուր հաջողություններին։

ՀԱԷԿ-ի մեծ ընտանիքում դուք առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում՝ ձեր մասնագիտական որակներով, պատասխանատվությամբ ու ամենօրյա նվիրումով։ Ձեր եռանդն ու ջերմությունը մեր համատեղ հաջողությունների անբաժան մասն են։

Սրտանց մաղթում եմ ձեզ երջանկություն, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և անհուն սեր։ Թող որ ձեր կյանքի բոլոր օրերը լուսավորվեն ժպիտներով, ջերմ վերաբերմունքով ու վառ երազանքներով։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք և աղջիկներ