«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղերձը Էներգետիկի օրվա առթիվ

22.12.2024

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղերձը Էներգետիկի օրվա առթիվ

Հարգելի՛ աշխատակիցներ, գործընկերներ եւ էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ համար ոչ միայն առիթ է նշել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները, այլև շնորհակալություն հայտնել ձեզ՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ձեր ներդրման համար:
Հայկական Ատոմային Էլեկտրակայանը հանդիսանում է մեր ազգային հպարտության խորհրդանիշը, եւ այդ արդյունքը ձեր աշխատանքային նվիրումի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ ապացույցն է: Դուք օրեցօր անխոնջ աշխատանքով ապահովում եք կայունություն եւ զարգացում՝ առաջնորդվելով անվտանգությամբ եւ պատասխանատվությամբ:
Այս տոնական օրը ցանկանում եմ խորը երախտագիտություն հայտնել մեր ամբողջ անձնակազմին՝ նվիրվածության եւ թիմային ոգու համար: Մենք միասին իրականացնում ենք մեծ առաքելություն, եւ համոզված եմ՝ մեր ընդհանուր ջանքերով կշարունակենք ամրապնդել մեր հաջողությունները:
Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն եւ նորանոր նվաճումներ ձեր մասնագիտական ու անձնական կյանքում: Թող էներգետիկ ոլորտի մեր բոլոր ձեռքբերումները լինեն կայուն զարգացման եւ ապագա սերունդների համար հուսալի հիմքի սկիզբ:
Շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում լուսավոր ու էներգիայով լի օրեր: