03.10.2020
ՀԱԷԿ-ը մասնակցեց համահայկական դրամահավաքին
«Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում «ՀԱԷԿ» ՓԲԸ անձնակազմը շուրջ 30 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Խաղաղության և հաղթանակի կերտման այս կարևոր փուլում հայկական ատոմային էլեկտրակայանը չէր կարող անմասն մնալ Արցախին և հայ զինվորին ցուցաբերվող օժանդակությունից։
Մեր աջակցությունն ենք հայտնում հայոց բանակին՝ հանուն հաղթանակի և հարատև խաղաղության։