30.04.2022
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀԱԷԿ-ՈւՄ
Համապետական շաբաթօրյակից անմասն չմնաց նաև Հայկական ԱԷԿ-ը: Չնայած ՊՆՎ-2022-ի ընթացիկ աշխատանքներով պայմանավորված զբաղվածությանը՝ ատոմակայանի անձնակազմը մեծ եռանդով և ակտիվությամբ մասնակցեց շաբաթօրյակին: Աշխատանքներին մասնակցեցին նաև Պահպանության հատուկ հրշեջ ջոկատի և ՀՀ Ոստիկանության զորքերի` ՀԱԷԿ-ի տարածքում գտնվող թիվ 1043 զորամասի ծառայողները:
Կայանի ողջ տարածքը մաքրվեց չորացած խոտից, շինարարական աղբից, իսկ աշխատանքների ավարտին կազմակերպվեց նաև մաքրված տարածքներից մետաղյա ջարդոնների, մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխումը համապատասխան տարածքներ:
Շաբաթօրյակի ընթացքում նաև ծառատունկ կատարվեց։
Հայկական ատոմակայանի անձնակազմը մշտապես և բարձր գիտակցումով է մասնակցում արդեն ավանդույթ դարձած շաբաթօրյակներին: