24.04.2022
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈւՐՔ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ս/թ ապրիլի 24-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը և մի խումբ աշխատակիցներ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
ՀԱԷԿ-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ 1 րոպե լռությամբ հարգելով 20-րդ դարասկզբի մեծ ոճրագործության զոհերի հիշատակը: