03.02.2025
Աջակցության առաքելություն Հայկական ԱԷԿ-ում
Ս/թ հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, Հայկական ԱԷԿ-ի խնդրանքին ի պատասխան, ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից իրականացվեց աջակցության առաքելություն՝ «Ռիսկերի կառավարման ինտեգրված համակարգ։ Լավագույն դրական պրակտիկաներ» թեմայով:
Աջակցության առաքելության աշխատանքներին մասնակցեցին հետևյալ փորձագետները․
- Իվան Գոնչարով (ՇԿՀԱ-ՄԿ խորհրդական, թիմի ղեկավար)
- Ելենա Զայևվա (Աշխատանքի անվտանգության և անձնակազմի պաշտպանության բաժին, «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ)
- Նիկոլայ Նիգորենկո (Որակի կառավարման բաժնի պետ, Կոլսկի ԱԷԿ)
- Տիբոր Կիշ (Ռիսկերի գնահատման մասնագետ, Պակշի ԱԷԿ)
Աջակցության առաքելության նպատակն էր ռիսկերի կառավարման (գնահատման) համակարգի արդյունավետ ինտեգրմանն առնչվող հարցերի քննարկումը՝ ուղղված ԱԷԿ-ի արտադրական գործունեության ուղղություններին (կազմակերպում և վարչական աշխատանք, շահագործում, վերանորոգում):
Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ կայացած ամփոփիչ խորհրդակցության ժամանակ փորձագետները ներկայացրեցին ԱԷԿ-ի գործունեությունը բարելավելու առաջարկություններ՝ ռիսկերի կառավարման ինտեգրված համակարգի ոլորտում: