24.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի այցը Հայկական ԱԷԿ
2024 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Նախարարը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։
Այցի ընթացքում քննարկվել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և նոր էներգաբլոկի կառուցման հարցերը՝ որպես Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման ռազմավարական քայլեր:
Նախարարը ընդգծել է ՀԱԷԿ-ի կարևոր դերը երկրի էներգետիկ անկախության և համակարգի կայունության ապահովման գործում, տվել է համապատասխան հանձնարարականներ առանցքային նշանակություն ունեցող ուղղություններով:
Այս այցը վերահաստատեց ՀԱԷԿ-ի դերը երկրի էներգետիկ համակարգի զարգացման մեջ։