23.12.2020
Պարգևատրման արարողություն ՀԱԷԿ-ում
Էներգետիկի օրվա կապակցությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցավ աշխատակիցների պարգևատրման արարողություն: Բացի ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմից, ներկա էին նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը:
Հանդիպումն սկսվեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորական ելույթով, այնուհետև ՀԱԷԿ-ի արտադրամասերի և ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ բարեխիղճ, օրինակելի և անբասիր աշխատանքի համար:
Հանդիպման ավարտին հյուրերը գլխավոր տնօրենի ուղեկցությամբ այցելեցին ՀԱԷԿ-ի պատմության թանգարան, որտեղ արխիվային լուսանկարների միջոցով ներկայացված է ատոմակայանի պատմությունը: