07.07.2023
ՊՆՎ-2023
Ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) ծավալներից բացի, ՊՆՎ-2023-ի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կայանի շահագործման անվտանգության բարձրացմանը: Աշխատանքներում ներգրավվել են թե ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցները, թե փորձառու այլ մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովակիայից և այլ երկրներից:
Իրականացվել են թիվ 2 էներգաբլոկի 2ԳՇՊ-1÷6 պոմպային ագրեգատների շրջակապի խողովակաշարերի փոխարինման, ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի կիպացման, բորի հանգույցի օդահովացման նոր համակարգի մոնտաժման, ՏԱ-ի մեքենասրահի I և II անցուղիների ՊՍՀՀ հենակախովի համակարգի և խողովակաշարերի ապամոնտաժման/մոնտաժման, դեպի թիվ 1 հովացման աշտարակ տանող շրջանառու ջրատարների հատվածամասերի ապամոնտաժման/մոնտաժման և այլ աշխատանքներ:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում ՊՆՎ-2023-ի ընթացքում իրականացվել են էներգաբլոկի համակարգերում տեղակայված MAW տիպի փականների փոխարինում նոր տիպի փականներով և ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի օդահովացման 2Р-1, 2В-2, 2В-4 համակարգերի ագրեգատների փոխարինում: Բացի այդ, կատարվել են թիվ 3-4 տուրբագեներատորների օժանդակ սարքավորումների մոնտաժման աշխատանքներ:
Ներկայումս տարվում են ՊՆՎ-ից հետո թիվ 2 էներգաբլոկի գործարկման նախապատրաստական աշխատանքներ: