04.09.2020
Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորանքը ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ-ջոկատի աշխատակիցներին
Արտակարգ իրավիճակների նախարարության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի սիրելի աշխատակիցներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Ուզում եմ երախտիքի, դրվատանքի և մեծարման խոսքեր ասել ձեզ` մարդկային կյանքերի փրկության գործի նվիրյալներիդ: Հարգելի աշխատակիցնե'ր, հաշվի առնելով ձեր մասնագիտական հմտությունները , անձնվիրությունը, մարդասիրությունը և խիզախությունը ` ՀԱԷԿ-ում մենք վստահ ենք, որ արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են ձեր շնորհիվ: Դուք սահմանապահներ եք, որ կանգնած եք մարդու և աղետի միջև: Կրկին անգամ շնորհավորում եմ` փաստելով, որ ձեր մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ և անշահախնդրորեն եք կատարում: Կատարում եք ամեն ինչ աղետների կանխման և կանխարգելման համար, օժանդակում եք ԱԻՆ համակարգի զարգացմանը, պահում եք փրկարարի մասնագիտական բարձր կոչումը, բարոյական նկարագիրն ու պատիվը:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյան