24.12.2021
«ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ՀԱԷԿ-ՈՒՄ
Ս/թ դեկտեմբերի 21-ից 23-ը ՀԱԷԿ-ի Ուսումնավարժական կենտրոնում անցկացվեց Հայկական ԱԷԿ-ի և ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Շահագործական որոշումների կայացում» թեմայով սեմինար:
Սեմինարին մասնակցեցին ՀԱԷԿ-ի 27 աշխատակից, ինչպես նաև ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի և Բելոյարսկի ԱԷԿ-ի ներկայացուցիչներ:
Ուսուցողական սեմինարի ծրագիրը ներառել էր հետևյալ թեմաները.
- Շահագործական որոշումների կայացման մեթոդաբանությունը;
- Որոշումների կայացման գործընթացի դիտարկում;
- Որոշումների տիպերը՝ պահպանողական, շահագործական և ռազմավարական;
- Մասնակիցների պարտավորությունները և որոշումների կայացման որակյալ գործընթացի ձևավորման գործիքակազմը;
- Չորս դասընթացի օրինակի հիման վրա ճիշտ շահագործական որոշումների կայացման պրակտիկ օրինակներ:
Եզրափակիչ օրը մասնակիցները քննարկեցին պրակտիկ վարժությունների արդյունքները և ներկայացրին իրենց առաջարկությունները, որոնք կներառվեն հուշաթերթիկի մեջ և կուղարկվեն բոլոր մասնակիցներին:
Հյուրերը նաև տեխնիկական շրջայց կատարեցին ՀԱԷԿ-ում:
“Train the trainers” հայեցակարգի իրագործման շրջանակներում ուսուցողական բոլոր նյութերը ողջ ծավալով փոխանցվեցին Հայկական ԱԷԿ-ին: