15.10.2024
Շահագործող կազմակերպությունների տեխնիկական ղեկավարների/Ատոմային էլեկտրակայանների գլխավոր ճարտարագետների տասնչորսերորդ համաժողով (ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի CNO Ֆորում)
2024 թվականի հոկտեմբերի 9-10-ը Երևանում (Հայաստանի Հանրապետություն) տեղի ունեցավ ատոմային էլեկտրակայանների շահագործող կազմակերպությունների տեխնիկական տնօրենների/գլխավոր ճարտարագետների տասնչորսերորդ համաժողովը (ՇԿՀԱ ՄԿ CNO Forum):
Հանդիպմանը մասնակցում էին 30 ղեկավարներ և մասնագետներ՝ Հայաստանի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի ԱԷԿ-ների և շահագործող կազմակերպությունների տեխնիկական ղեկավարներ (գլխավոր ճարտարագետներ), ՇԿՀԱ ՄԿ կառավարիչների խորհրդի նախագահը -Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը, «ՎՆԻԻԱԷՍ» գիտատեխնիկական կենտրոնի տնօրենը- գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, «Ատոմէներգոռեմոնտ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը-գլխավոր ճարտարագետը, «Ատոմտեխէներգո»-յի Մոսկովյան մասնաճյուղի՝ «Ցենտրատոմտեխէներգո»-յի գլխավոր ճարտարագետը, ՇԿՀԱ ԱԷԿ-ի Մոսկովյան CNO ֆորումի նախագահը և փոխնախագահը, ՇԿՀԱ գործադիր տնօրենը, ՇԿՀԱ Լոնդոնյան գրասենյակի միջազգային գործունեության տնօրենը, ՇԿՀԱ ՄԿ տնօրենը, ՇԿՀԱ և «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ-ի աշխատակիցները:
Հանդիպման նպատակն էր համաժողովի հիմնական թեմայի ՝ «Արդյունավետության շարունակական բարձրացում.դրական փորձ, խնդիրներ և հնարավոր լուծումներ»-ի, ինչպես նաև ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի անդամ-կազմակերպությունների շահագործման փորձի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, մասնակիցների ծանուցումը մինչև 2030թ ՇԿՀԱ ՄԿ ռազմավարությանը, «Ընթացք դեպի կատարելություն» նախաձեռնության իրականացման ընթացիկ կարգավիճակին:
Համաժողովի հիմնական մասի ընթացքում մասնակիցները զեկույցներ ներկայացրեցին Համաժողովի հիմնական և լրացուցիչ թեմաների վերաբերյալ:
Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ, որոնք արտացոլվեցին համաժողովի արձանագրության մեջ:
Հոկտեմբերի 11-ին՝ տեխնիկական շրջայցի ընթացքում, համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայկական ԱԷԿ-ի հրապարակ և մասնակցեցին ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի Կառավարիչների խորհրդի նախագահ -Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը: