23.02.2024
ՇԿՀԱ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ
Սույն թվականի փետրվարի 19-ից 22-ը Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) «Կատարելության կուրս» ոլորտային նախաձեռնության իրականացման շրջանակներում կայացել է ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի ֆունկցիոնալ փորձագետների հերթական այցը Հայկակական ԱԷԿ: Այս նախաձեռնությունն ընկած է ՇԿՀ ասոցիացիայի կողմից իրականացվող «Միասնություն» ռազմավարության հիմքում, որն ուղղված է ասոցիացիայի անդամ-կազմակերպությունների՝ ԱԷԿ-ների անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքին:
ՀԱԷԿ-ը հանդիսանում է առաջին ատոմակայանը, որը ներգրավվել է «Կատարելության կուրս» ոլորտային նախաձեռնության իրականացման գործում 2020 թվականից: Ի լրումն թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում սարքավորումների արդիականացման, ինչպես նաև անվտանգության բարձրացման նպատակով իրականացվող մեծ նախագծերի՝ կայանի անձնակազմն ակտիվորեն օգտագործում է ՇԿՀԱ կազմակերպության հնարավորությունները արտադրական գործունեության կատարելագործման համար:
Այս այցը վերջին երկու տարվա ընթացքում ֆունկցիոնալ փորձագետների թվով երրորդ այցն է: Նմանօրինակ այցելությունները ԱԷԿ-ներ հանդիսանում են «Կատարելագործված մոնիտորինգ» գործընթացի տարրերից մեկը՝ որպես ՇԿՀ ասոցիացիայի ոլորտային ռազմավարական գործունեության ուղղություն: Կատարելագործման մոնիտորինգի գործընթացն անմիջականորեն հանդիսանում է արտադրական ոլորտներում բացասական միտումների՝ ժամանակին հայտնաբերման եղանակներից մեկը: Այն թույլ է տալիս ՇԿՀ կազմակերպության և կայանի անձնակազմի միջև փորձի փոխանակման ճանապարհով աջակցություն ցուցաբերել ատոմակայանին:
Այցի արդյունքներից ելնելով՝ փորձագետների խումբն ընդգծել է ատոմակայանի արտադրական գործունեության հիմնական ոլորտներում կատարելագործման գործընթացների հետ կապված դրական դինամիկան: Փորձագետների թիմի կողմից նշված կարևոր հանգամանքներից մեկը հանդիսանում է այն, որ ՀԱԷԿ-ի անձնակազմն ակտիվորեն և ճշտորեն կիրառում է մարդկային գործոնի ազդեցությամբ պայմանավորված պատահարների կանխման գործիքները:
Հանդիպման ավարտին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը կարևորել է ասոցիացիայի անդամ հանդիսացող կայանների «բաց» գործունեությունը: Նման մոտեցումը թույլ է տալիս օպերատիվորեն փոխանակվել շահագործման փորձի վերաբերյալ տեղեկատվությամբ՝ ոլորտի պատահարներին ժամանակին արձագանքելու և դրանք կանխարգելելու նպատակով: Հայկական ԱԷԿ-ը միշտ բաց է եղել ՇԿՀ կազմակերպության համար, և նման մոտեցումը թույլ է տվել կայանին ակտիվորեն օգտագործել միջազգային տեղեկատվական ռեսուրսները ՀԱԷԿ-ի արտադրական գործունեության կատարելագործման և անվտանգության բարձրացման նպատակով: